close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը. սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլևս չունեն ազդեցություն. Աղասի Ենոքյան

Քաղաքական

8 Մարտի 2021, 08:40
 Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը. սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլևս չունեն ազդեցություն. Աղասի Ենոքյան

Նիկոլ Փաշինյանը ուժերի գերագույն լարման շնորհիվ անգամ չկարողացավ հուժկու հանրահավաք կազմակերպել։ Նա կորցրել է նաև փողոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև։

«Իրավիճակը համառոտ․

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իշխանությունը։
 
Նրա ղեկավարած կառավարությունը չի տիրապետում իրավիճակին և մատնված է անգործության։ Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը ջարդեց բոլոր ինստիտուտները և կառավարական հիմնարկներին զրկեց ավտոնոմ աշխատելու հնարավորությունից: Այժմ նրա անգործությունը ինքնաբերաբար փոխանցվել է կառավարությանը։ Տնտեսությունը փլուզվում է, գները թռնում են։

Զինված ուժերը դուրս են Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունից։ Ըստ ամենայնի, ամբողջապես չի վերահսկվում նաև ոստիկանությունը, իսկ ԱԱԾ-ն այս ընթացքում այնպես է ջարդվել, որ չի կարող լուրջ ուժային կառույց համարվել։ Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության և ձերբակալության վրա, նա չի կարողանա դա իրականացնել։

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ամենահիմնական զենքը՝ մարդկանց մտքերի վրա ունեցած թելադրանքը։ Սոցիալական ցանցերում նրա ֆեյքերն ու զոմբիները այլևս չունեն ազդեցություն։ Մամուլը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի կարևոր դաշնակիցն էր, այժմ նրան է դարձրել հիմնական թիրախ։

Նիկոլ Փաշինյանը ուժերի գերագույն լարման շնորհիվ անգամ չկարողացավ հուժկու հանրահավաք կազմակերպել։ Նա կորցրել է նաև փողոցը։

Նրա իշխանական ատրիբուտներից մնացել է միայն իր ստորագրությունը, որով սովորության համաձայն շարունակում է բյուջեն տաշել, իր աթոռը, ինչի շնորհիվ շարունակում է երկիրը կործանել, և իր պատգամավորները, ովքեր իրեն օգնում են պահպանել ստորագրությունն ու աթոռը։

Այս հանգամանքներում նա չի կարող մտածել իր իշխանությունը պահպանելու կամ վերականգնելու մասին, քանի որ արդեն դրա գործիքներից էլ է զրկվել։

Միակ բանի, ինչի մասին հիմա կարող է մտածել Նիկոլ Փաշինյանը՝ իր գնալու անձնական անվտանգության երաշխիքներն են։ Այստեղ գեներալները և քաղաքական ընդդիմությունը պետք է օգնեն իրեն, որովհետև հիմնական խնդիրն այժմ փլուզումը կանգնեցնելն է։

Պատասխանատվության և մեղքի հարցերը կարելի է մի քիչ ուշ էլ քննարկել, մանավանդ որ ճիշտը վրեժը սառը և մանրամասն մատուցելն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica