close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ. սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները. Սաղաթելյան

Քաղաքական

7 Մարտի 2021, 18:09
 Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ. սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները. Սաղաթելյան

Այսօր ՀՀ Նախագահի եւ Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի միջեւ կայացած հանդիպման առիթով Yerkirmedia.am-ի հարցին ի պատասխան Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ քննարկվել են երկրում ստեղծված ներքաղաքական լարվածությանն ու հանգուցալուծմանն առնչվող հարցեր։

«Մեր կողմից վերահաստատվել է նախկինում արդեն հայտարարված դիրքորոշումը, որ Երկրի Նախագահը պետք է լիարժեք կատարի ՀՀ Սահմանադրությամբ արձանագված, ՀՀ Սահմանադրական դատարանի մինչ այժմ ընդունած որոշումներով սահմանված իր իրավունքներն ու պարտականությունները։ Արմեն Սարգսյանին փոխանցվել է, որ նա պարտավոր է սահմանված ժամկետներում ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնազկրկման մասին Փաշինյանի միջնորդությունը։ Մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հստակ եւ ուղիղ։ Այժմ արդեն իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործել Արմեն Սարգսյանը։ Կրկնում եմ` սահմանադրական լիազորությունների շրջանակներում, ՀՀ Նախագահը պարտավոր է իրականացնել ՀՀ Սահմանադրության եւ օրենսդրական պահանջները, որից էլ կբխեն մեր գործողությունները եւ հետագա քայլերը»,- նշել է Սաղաթելյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica