Նախագահ դառնալուց հետո Բայդենը դեռևս չի զրուցել իր գլխավոր դաշնակիցներից՝ Թուրքիայի հետ
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զանգահարելու թեման Թուրքիայում ամենաքննարկվողներից մեկն է, հիմնականում` ընդդիմադիր միջավայրում: Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահի կողմից նման երկարատև անտեսումը վատ նշան է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների համար:
Եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չէր կիրառել Թուրքիայի դեմ պատժամիջոցների որոշ նախաձեռնություններ՝ օգտվելով նախագահի լիազորություններից, ապա Անկարան նման ժեստ չի ակնկալում Բայդենից:
Այսօր Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, պատասխանելով հարցին, թե «ինչու Բայդենը դեռ չի զանգահարել Էրդողանին», ասել է, որ «վաղ թե ուշ Բայդենը կխոսի Էրդողանի հետ»:
«Նախագահը դեռ հնարավորություն չի ունեցել խոսելու շատ առաջնորդների հետ»,- նշել է նա: