close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս, դաստիարակելու եմ դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան

Քաղաքական

5 Մարտի 2021, 19:02
 Դադարեցնում եմ մանկավարժական գործունեությունս, դաստիարակելու եմ դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան

Գիտեք, թե ի՞նչ խնդիրներ է ուզում լուծել իշխանությունը, երեւի թե իշխանությունը չի հասկանում։ Իմ խորը տպավորությամբ` իշխանության գլխում պարբերաբար իրար հակասող մտքեր են ի հայտ  գալիս։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բավարարել է Սաղաթելյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Սաղաթելյանի խոսքով՝ կատարվել է մի աննորմալ ապօրինություն, որի ապօրինությունը սկսվել է այն պահից, երբ ԱԱԾ աշխատակիցները գնացել են իր գրասենյակ` խուզարկության. «Եկան գրասենյակ, որտեղ գտնվում էի ես, բայց արձանագրված էր կողքի գրասենյակը, առաջին վայրկյանից բոլորիս արգելեցին օգտվել հեռախոսներից, խուզարկության ընթացքում առգրավեցին տեխնիկան եւ որոշակի փաստաթղթեր, այնուհետեւ  թղթերից մի քանիսը ներկայացրին դատարան` իբրեւ իմ սենյակից առգրավված։ Ընդհանուր առմամբ, ես կարող եմ միանշանակ պնդել, որ սա քաղաքական գործընթաց է, որ այս ամբողջ գործընթացը կազմակերպված է երկրի իշխանության կողմից, մասնավորապես` վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից»։

Արա Սաղաթելյանը պատմեց, որ առաջին ատյանի դատարանում քննիչը փորձել է մոլորեցնել դատարանին, ներկայացվել են աղճատված տվյալներ, ընդհուպ` աղճատվել է գաղտնալսումը. «Այսինքն՝ ես ասում եմ մի բան, իրենք բերել են թղթով ուրիշ բան եւ միացնում են ուրիշ բանին։ Իմ տպավորությամբ՝ դատարանն էլ դեմ չէր մոլորվելուն, եւ ես հայտնվեցի մեկուսացման վայրում»։

Անդրադառնալով իր շփումների վրա արգելանք դնելուն՝ Սաղաթելյանն ասաց. «Ինձ  կալանավորեցին սարսափելի վախենալու եւ ինչ-որ մեծ ցանցի ղեկավար լինելու մեղադրանքով եւ մոռացել էին դնել արգելանքը շփումների վրա։ Մենք ամբողջ մեկուսարանով օր ու կես, հետո հաջորդ օրը զանգեցի տուն, իմացա՝ տնեցիք ոնց են, հետո իրենց ուրախությունը երեւի անցավ, հիշեցին, որ պետք է արգելանք դնեն, 2 օր անց արգելանք դրվեց շփումների վրա։ Այնուհետեւ դա հանվեց, բայց արդեն ես մեծ ձգտում չունի դուրս շփվելու»։

Հարցին՝ ինչո՞ւ էր ինքը VPN հավելվածից օգտվում, Սաղաթելյանն ասաց. «Մենք ունենք շատ սխալ ու բութ կարծրատիպ, որը ես նկատեցի Դատախազության շատ տարօրինակ վարքագիծ ունեցող ներկայացուցչի մոտ երեկվա նիստի ընթացքում։ Մեր ուժայինների մոտ տպավորություն է, որ այդ համակարգը թաքնվելու համար է։ Այդ համակարգն ընդլայնվելու համար է, այն հնարավորություն է տալիս ավելի մեծ  քանակի ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ունենալ»։

Սաղաթելյանը նշեց նաեւ, որ իր կալանքին զուգահեռաբար գնացել է իրեն վարկաբեկելու գործընթացը. «Ինձ մեղսագրվում է, որ ես ստեղծել եմ այդ ֆեյքը, որը ես հաստատ եմ ասում՝ ես կապ չունեմ, որովհետեւ իմ կալանքին զուգահեռաբար գնաց ինձ վարկաբեկելու գործընթաց։ Ես նաեւ դասավանդում են մանկավարժություն եւ այն ի տարբերություն այլ գիտությունների, դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շուրջ շփման եւ վստահության վրա։ Ես պատկերացնում եմ, որ իմ 18, 21 տարեկան ուսանող աղջիկները տեսան այդ ապուշ ռելիզը, մտան այդ ֆեյքն ու տեսան այդ հայհոյախառն տեքստերը։ Ես վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով գիտությունների թեկնածու, դոցենտ։ Այլեւս դաստիարակելու եմ այս երկրում մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան եւ զբաղվելու եմ մի ֆեյքով, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան»։

Սաղաթելյանը շեշտեց, որ այդ գործընթացն իրեն որեւէ կերպ չի կարող խանգարել, որովհետեւ, ըստ նրա, այդ գործընթացը գոյություն չունի. «Իմ խուզարկության սանկցիայի մեջ գրված է, որ ես armenpress-ի տնօրենն եմ. այդ լոգիկայի մեջ բոլոր փաստաթղթերն էին։ Ինձ տանում են ԱԱԾ-ի 3-րդ հարկով, իրենց հարկադրում էին, որ ինձ տանեն կզած վիճակում՝ ձեռքերը մեջքի հետեւը, ո՞ւր էի փախչելու ես ԱԱԾ-ի 3-րդ հարկից։ Երեւի այդ վիդեոն նկարել ու ուղարկել են Նիկոլին, որ նայի, հանգստանա, մի հատ էլ հեռախոսը լպստի ու քնի»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ իր համբավն արատավորելու վերաբերյալ իրավական գործընթաց սկսվի, Սաղաթելյանը պատասխանեց, որ բոլոր գործընթացները լինելու են. «Երեւի ամսի 8-ին կամ 9-ին, երբ վերադարձա Ստեփանակերտից, տեղեկացա, որ ոմն Տարոն Չախոյան, որը հիմա նշանակվել է պետական բարձր պաշտոնի, ինձ վարկաբեկելու նպատակով տարածել է տեսանյութ այն մասին, իբր ես կառավարում եմ ինչ-որ ֆեյքի։ Այդ անձի վերաբերյալ դիմեցինք ԱԱԾ՝ քրեական վարույթ հարուցելու եւ քաղհայցով դիմեցինք դատարան։ Այսինքն՝ բոլորը, որոնք մասնակցել են այս գործընթացին, գտնում եմ, որ պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Սաղաթելյանի խոսքով՝ սա միակ գործը չի, որով ուզում են իրեն լռեցնել. «Բոլոր գործերը քաղաքական են. պարբերաբար հրավիրվում եմ հարցաքննությունների։ Տարբեր քննիչների հետ շփվելիս ես լսում եմ 2 ապուշ հիմնավորում, մեկը՝ մենք ծառայող մարդիկ ենք, մյուսը՝ որ ես չանեմ, ուրիշը կանի։ Եթե ծառայող մարդիկ եք, պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, օրենքին ու իրավունքին։ Եթե քեզ մի անգամ ուղարկում են սիգարետի ու դու բերում ես, ուրեմն անընդհատ կուղարկեն։ Էսօր ԱԱԾ-ից սարքել են իշխանության կիլլերը»։

Արա Սաղաթելյանը նշեց, որ ինքը չգիտի` ով է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատերը. «Կարող է ձեզ թվա տարօրինակ, բայց դա ընդունված տարբերակ է.  կարող է Գագիկ Սողոմոնյանն իրենցից մեկն է, դա շատ հին մոտեցում է։ Ես վստահ եմ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում, քնելուց առաջ նայում վիդեոները, թե ինձ ոնց  են տանում։ Այո, ես կարող եմ վատ խոսել հայերեն, բայց ես  երբեք չեմ հայհոյում կնիկ-երեխա»։

Տես նաև՝  Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica