close
Եղանակը Երևանում
16 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին եւ շրջանավարտներին

Հասարակություն

5 Մարտի 2021, 18:51
 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Նագգաշյան մանուկների տան» մանկավարժներին եւ շրջանավարտներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Երեւանում գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի մանկավարժներին եւ շրջանավարտներին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվկան համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ կենտրոնի տնօրեն տիար Միհրան Միրիջանյանը ներկայացրեց մանկավարժներին եւ տեղեկացրեց, որ այս անգամ Հայոց Հոր հետ հանդիպմանը ներկա են կենտրոնի` մայրության բերկրանքին սպասող շրջանավարտները: Տնօրենը նաեւ իրազեկեց կենտրոնում կրթադաստիարակչական գործընթացի եւ սաների խնամքի կազմակերպման մասին։

Խոսքով հանդես եկավ նաեւ կենտրոնի փոխտնօրեն տիկին Նունե Գեղամյանը: Վերջինս, անդրադառնալով կենտրոնի ապագայի տեսլականներին, նշեց, որ կենտրոնը տարիների ընթացքում մեծ փորձ է կուտակել եւ իր գործունեությամբ հատուկ խնամքի ոլորտում վստահելի գործընկերի համբավ ձեռք բերել, որի շնորհիվ այսօր արդյունավետորեն համագործակցում է պետական պատկան կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Այնուհետեւ ներկաներին ողջունեց եւ իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունն իր բերկրանքն արտահայտեց առ այն, որ հանդիպմանը ներկա են զավակներ սպասող շրջանավարտները՝ մաղթելով Աստծու ամենախնամ Աջի մշտական ներկայությունը նրանց կյանքից ներս:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր մասնավոր գնահատանքը հայտնեց կենտրոնի տնօրենին տասնամյա նվիրյալ ծառայության ու մանկավարժներին իրենց նախանձախնդիր աշխատանքի համար՝ միտված վարքային խնդիրներ ու խնամքի կարիք ունեցող երեխաների աջակցությանը: Նորին Սրբությունը, վերհիշելով իր պարբերական այցերը կենտրոն եւ հանդիպումները երեխաների ու պատանիների հետ, կարեւոր եւ հանրօգուտ նկատեց կենտրոնի առաքելությունը Եկեղեցու սոցիալական ծառայությունների ընդհանուր շրջագծից ներս։

Հայրապետը նաեւ կարեւորեց այն, որ կենտրոնի աշխատակազմը շարունակում է կապ պահել շրջանավարտների հետ եւ անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել նրանց նկատմամբ։

Վեհափառ Հայրապետն ու ներկաները կիսվեցին կենտրոնի հետ կապված հուշերով՝ մասնավոր անդրադարձ կատարելով նաեւ կենտրոնն ավարտած սաների հետագա կյանքի ընթացքին։

Այսօր կենտրոնում խնամվում է 18 սան, շրջանավարտների թիվը 20-ն է»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica