close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխան Սաղաթելյանը՝ ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին

Քաղաքական

4 Մարտի 2021, 23:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխան Սաղաթելյանը՝ ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին

Հիմա մենք գտնվում ենք մեր պայքարի ամենավճռական փուլում: Նահանջ չի լինելու: Այս մասին Բաղրամյան պողոտայից հեռարձակված ուղիղ եթերում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը: Ուղիղ եթերում Սաղաթելյանը խոսել է ստեղծված իրավիճակի և առաջիկա անելիքների մասին:

Սաղաթելյանն անդրադարձավ փողոցային պայքարի ու հանրահավաքների վերաբերյալ քննադատություններին և մասնավորապես այն հանգամանքին, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կտրուկ գործողությունների չի գնում. «Մենք ունենք մի քանի սկզբունք. մենք չպետք է տրվենք սադրանքների, չպիտի երկիրը տանենք նոր ցնցումների, մեզ համար երկրի կայունությունը շատ կարևոր է: Երբ այս մասին ասում ենք, մարդիկ դա դիտում են որպես նահանջի դրսևորում, բայց վստահեցնում եմ, որ գնալու ենք մինչև վերջ, մեր հաջողությունները ակնհայտ են, Նիկոլը մնացել է մենակ՝ բացառությամբ որոշ ուժային կառույցների, երկրի պետական կառավարման համակարգ գոյություն չունի, նա այսպես չի կարող երկար շարունակել»:

Սաղաթելյանը նշեց, որ արդեն 3 ամիս է, ինչ շարունակվում է հայրենիքի փրկության պայքարը. «Այսօրվա իրավիճակն արդեն իսկ մեր պայքարի արդյունքն է, օրեցօր Նիկոլը կորցնում է իշխանությունը, դա ՀՀ քաղաքացիների հետևողական պայքարի արդյունքն է: Հիմա մենք գտնվում ենք մեր պայքարի ամենավճռական փուլում: Նահանջ չի լինելու»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհային քարտեզը կա:

Անդրադարռնալով այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչտրյանի և ՀՅԴ-ական երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ ծնունդով Սյունիքից պատգամավորը պատերազմի օրերին Ազգային ժողովից գումար է ստացել, որպեսզի գործուղվի Սյունիք և այդքանով հանդերձ՝ Դաշնակցության երիտասարդներին ասում է, թե ուր էին պատերազմի օրերին. Նա նշեց, որ ազգային ժողովից փող ա ստացել, որ գնա սյունիք, դաշնակցության տղերքին ասում է՝ դուք ուր էիք պատերազմի օրերին: «Տղա ջան, քո մորը, քրոջը և երեխեքին էին պաշտպանում Դաշնակցության տղաները, Սյունիքն էին պաշտպանում, Եղնիկներում էին»:

Սաղաթելյանը նշեց նաև, որ Բաղրամյանում չեն հավաքվում մարդիկ, որոնք սատարում են այս կամ այն ուժին. «Շատերը գալիս են, որովհետև հասկանում են, որ երկիրը վտանգի մեջ է, գալիս  են կանգնելու բանակի, եկեղեցու կողքին: Այս փուլում մեր խնդիրը հայրենիքը փրկելն է, որի առաջին քայլը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է»:

Սաղաթելյանը հավելեց, որ այնպես չի, որ ով այս հարթակում է, ուրեմն նա է հաջորդ իշխանությունը. «Դուք չեք գալիս՝ որևէ մեկին իշխանության բերելու, գալիս եք այս չարիքից ազատվելու, պետությունը լուրջ վտանգի տակ է,- դիմելով քաղաքացիներին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica