close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը ՀՀ-ին գումար է հատկացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնման համար

Հասարակություն

4 Մարտի 2021, 13:20
 ԱՄՆ-ը ՀՀ-ին գումար է հատկացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վերականգնման համար

ԱՄՆ պետքարտուղարությունը 150 հազար դոլար կհատկացնի Վաշինգտոնի եւ Երեւանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար: Այս մասին նշված է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է RT-ն: 

Փաստաթղթում հստակեցվում է, որ միջոցները նախատեսված են ծրագրերի իրականացման համար, որոնք նպաստում են երկու երկրների «փոխգործակցության զարգացմանը»:

«Բոլոր նախագծերը պետք է ունենան ամերիկյան մշակութային ասպեկտ կամ կապ որոշակի ոլորտում մասնագիտացած ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ, ինչը կնպաստի ԱՄՆ քաղաքականության եւ տեսակետների ավելի խոր ըմբռնմանը»,- նշված է տեքստում:

Պետքարտուղարությունում կարծում են, որ դրամաշնորհների պոտենցիալ ստացողներին կարելի է ներգրավել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր արժեքների առաջմղման, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման աշխատանքում։ Խոսքը վերաբերում է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների վերականգնմանը:

Դրանից բացի, ապագա կապալառուների գործունեությունը կարող է ուղղվել հայկական լրատվամիջոցների ներուժի, երկրում «ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության եւ օրենքի գերակայության» զարգացմանը:

Նախաձեռնության իրականացման համար, որը համակարգելու է Երեւանում ԱՄՆ դեսպանությունը, նախատեսվում է հատկացնել 150 հազար դոլար:

2020 թվականի փետրվարին հաղորդվել էր Հայաստանում «ժողովրդավարության մշակույթի» զարգացման համար ավելի քան 640 հազար դոլար հատկացնելու մասին՝ ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքային հարաբերությունների բյուրոյի ծրագրերի համար: Օգոստոսին նաեւ հայտնի էր դարձել երկրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ամրապնդման նպատակով 2 մլն եվրո հատկացնելու՝ Եվրահանձնաժողովի մտադրության մասին: Նախագծի թիրախներից մեկն էր հանրապետությունում «ժողովրդավարության հետագա զարգացումը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica