close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ է կրել

Մշակույթ

4 Մարտի 2021, 11:47
  Հայ երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ է կրել

2021 թ. մարտի 3-ին կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, տաղանդավոր թավջութակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մեդեա Վարդանի Աբրահամյանը։

Նա հայ երաժշտարվեստի երախտավորներից է, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքն արվեստի նվիրական ծառայության վառ դրսևորումներից է:

Մեդեա Աբրահամյան երաժշտի ճակատագրի առաջին կանխագուշակը եղել է կոմպոզիտոր, հասարակական գործիչ, կոնսերվատորիայի առաջին ռեկտոր Ռոմանոս Մելիքյանը։ Ճակատագրական է եղել նաև Մեդեա Աբրահամյանի հանդիպումը դիրիժոր Կոնստանտին Սարաջևի հետ։

1941-1950 թթ. նա սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում (Կոնստանտին Խիզանյանի  և  Լևոն Գրիգորյանի դասարան): 1950-1953 թթ. թավջութակահարուհին ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆ․ Լևոն Գրիգորյան)։ 1953 թ․ Մ․ Աբրահամյանը մասնակցել է Բուխարեստի երիտասարդության և ուսանողության 4-րդ համաշխարհային փառատոնին։ Ժյուրիի կազմում է եղել մեծանուն երաժիշտ, թավջութակահար, Մոսկվայի Պ․ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մստիսլավ Ռոստրապովիչը, ով Մեդեային առաջարկել է ուսումը շարունակել Մոսկվայում՝ իր մասնագիտական դասարանում։

Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանն իր մասնագիտական գիտելիքները փոխանցում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ տալով բազմաթիվ շրջանավարտ-դափնեկիրներ։

Պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական և կառավարական բարձր պարգևների։ Նրա պայծառ հիշատակը վառ կմնա գործընկերների, մտերիմների, երաժշտասեր հասարակության սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Մեդեա Աբրահամյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Մեդեա Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մարտի 5-ին՝ ժամը 18:00-20:00: Վերջին հրաժեշտը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահից մարտի 6-ին` ժամը 11:00-13:00, հուղարկավորությունը` Երևանի կենտրոնական գերեզմանատանը:

  

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica