Իշխանությունը զբաղված է հանրությունը պիտակավորելու գործով, որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին. Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին
Հասարակություն

Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։ Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։
Տեղին եմ համարում հիշեցնել Նժդեհի հետևյալ ասույթը․ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»,- ասվում է հայտարարության մեջ: