ԱՄՆ-ը Նավալնիի պատճառով պատժամիջոցներ սահմանեց 7 ռուս գործչի և 14 կազմակերպության դեմ
Աշխարհ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այն ռուսաստանցիների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» և դրան հաջորդած բանտարկության կապակցությամբ:
Պատժամիջոցների ցուցակը ներառում է՝
- ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին,
- նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին,
- գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին,
- պատիժների կատարման դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Կալաշնիկովին,
- նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության հարցերով ղեկավար Անդրեյ Յարինին,
- պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյին,
- պաշտպանության փոխնախարար Պավել Պոպովին։
Ընդհանուր առմամբ, ըստ The Hill-ի, քիմիական արտադրության հետ կապված 14 կազմակերպությունն ենթարկվել է սահմանափակումների: Դրանցից ինը գտնվում են Ռուսաստանում, երեքը՝ Գերմանիայում, մեկը՝ Շվեյցարիայում: