«Գորշ գայլերի» առաջնորդը պահանջել է փակել քրդամետ կուսակցությունը
Տարածաշրջան

«Գորշ գայլեր» ահաբեկչական կառույցի քաղաքական միավոր «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին պահանջել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` HDP-ի փակումը։
«Եթե Թուրքիան իրավական պետություն է, ուրեմն HDP-ի փակումը շտապ է, կենսական, պարտադիր։ Բացի այդ՝ չպետք է թույլատրվի, որ ինչ–որ այլ անվանումով... դարձյալ գործունեություն ծավալի»,– նշել է Բահչելին։
Ըստ նրա՝ HDP–ն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության թևն է, որի տանիքը PKK-ում է։
Հիշեցնենք, որ ԹԱՄԺ–ում մեծությամբ երրորդ խմբակցությունն ունեցող HDP-ն ստեղծվել է 2012 թ.։ Դրա ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը 2016 թ.-ից ձերբակալված է։
Քրդամետ կուսակցությունը հանդես է գալիս տարբեր տեսակի ազատությունների, ազգային և կրոնական փոքրամասնությունների շահերից։ HDP-ի պատգամավորներից մեկը շաբաթներ առաջ պահանջել էր Մեծամորի ատոմակայանի փակումը, իսկ մեկ այլ պատգամավոր՝ Գարո Փայլանը, օրեր առաջ դատապարտել էր հայերին՝ այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության համար»։