close
Եղանակը Երևանում
15 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա երկրորդ դեպքն է, երբ ազատման օրինական հիմքեր չեն գտնվում եւ կրճատում են վարչության պետի տեղակալի հաստիքը. Խաժակյան

Քաղաքական

2 Մարտի 2021, 14:18
 Սա երկրորդ դեպքն է, երբ ազատման օրինական հիմքեր չեն գտնվում եւ կրճատում են վարչության պետի տեղակալի հաստիքը. Խաժակյան

Այսօր Երեւանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, ում փորձում են աշխատանքից ազատել՝ հաստիքը կրճատելու ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, ով պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից եւ դրա համար հիմավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։

Ցավոք սրտի, «Իմ Քայլը» խմբակցությունը այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելը, իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր եւ ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica