close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 6 նոր դեպք

Առողջապահություն

2 Մարտի 2021, 11:12
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 240, մահվան՝ 6 նոր դեպք

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 456-ի: 

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3200 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 818 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4018-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 227 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 738, փաստացի բուժվողներինը՝ 4700 (մեկ օրում ավելացել է 7-ով): Մեկ օրում արվել է 2951 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 736 590 թեստ:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica