close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական բանակը պատրաստ է պայքարել ահաբեկիչների դեմ, բայց ԱՄՆ-ը պետք է դադարեցնի աջակցությունը քրդերին. Հուլուսի Աքար

Տարածաշրջան

2 Մարտի 2021, 14:22
 Թուրքական բանակը պատրաստ է պայքարել ահաբեկիչների դեմ, բայց ԱՄՆ-ը պետք է դադարեցնի  աջակցությունը քրդերին. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ, որպես ՆԱՏՕ-ի՝ մեծությամբ երկրորդ բանակ, Թուրքիայի զինված ուժերը (TSK) պատրաստ են պայքարել ԻՊ–ի դեմ, բայց ԱՄՆ-ը պետք է դադարեցնի աջակցությունը Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին (YPG) Սիրիայում:

«TSK-ն, որպես ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մեկը, պատրաստ է պայքարել ԻՊ-ի դեմ: Բայց ԱՄՆ–ը պետք է դադարի աջակցել ահաբեկչական կազմակերպություններին», - Hürriyet թերթին ասել էր Աքարը:

Հրապարակման մեջ նշված է, որ Աքարի խոսքերը ուղիղ պատասխան էին ԱՄՆ-ին, որն աջակցում է YPG-ին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումով՝ որպես իր գործընկեր Արևելյան Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում: Թուրքիան YPG-ն համարում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մասնաճյուղ, հետևաբար՝ ահաբեկչական կազմակերպություն:

«Թուրքիան շատ մեծ պայքար է մղում ինչպես իր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ես ասում եմ նրանց, ովքեր աջակցում են PKK/YPG-ին՝ պատճառը, որ նրանք աջակցում են նրանց, այս խմբավորման, այսպես կոչված, պայքարն է ԻՊ-ի դեմ: Սա պարզապես արդարացում է: Թուրքիան այստեղ է՝ պայքարելու ԻՊ-ի դեմ: Մինչ օրս Սիրիայում և Իրաքում վնասազերծվել է ԻՊ-ի 3700 ահաբեկիչ: Այս խմբի շուրջ 100,000 անդամներ չկարողացան մուտք գործել Թուրքիա Միացյալ Նահանգների հետ համագործակցության արդյունքում»,- շեշտել է Աքարը` հիշեցնելով, որ միայն TSK-ն է մասնակցել Սիրիայում ԻՊ-ի հետ ուղղակի բախումներին:

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկար տարաձայնություններ կան Սիրիայի արևելքում YPG-ի աջակցության հարցում: Անկարան ասում է, որ YPG-ն օգտագործում է ԱՄՆ ռազմական և քաղաքական աջակցությունը՝ փորձելով ստեղծել ինքնավար մարզ, որտեղից նրանք սպառնալիք կներկայացնեն Թուրքիայի քաղաքացիների և սահմանների համար:

«Մենք մեր դաշնակիցներից պահանջում ենք էթիկա»,- ասել է Աքարը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն, իր կարծիքով, աջակցում է ահաբեկչական կազմակերպությանը, որը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի իր դաշնակցի համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica