close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարհել է մեզ․ Արտակ Զաքարյան

Քաղաքական

2 Մարտի 2021, 10:01
 Ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարհել է մեզ․ Արտակ Զաքարյան

Նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոչ հեռու անցյալում, կար ժամանակ, երբ Հայաստանը՝ մարտի 2-ին դիվանագետի մասնագիտական տոն էր նշում։ ԱԳՆ ունեինք, դիվանագիտական կորպուս ունեինք, աշխարհում պատիվ-հարգանք վայելող դեսպաններ ունեինք։ Հայաստանի անունը որպես վստահելի գործընկեր էր հնչում ամեն հարթակից։

Այսօր չգիտե՛ս, ու՞մ և ինչի՞ համար շնորհավորես։

Տիկնայք և պարոնայք դեսպաններ, թույլ տվեք այս անգամ չը՛շնորհավերել ձեզ, ձե՛ր իսկ կողմից արհամարհված մասնագիտության օրվա առթիվ։

Պատճառն ինձանից լավ գիտեք. ի՞նչ պաշտոնական դիվանագիտություն, երբ աշխարհի մի մասը խորը արհամարհել է մեզ, մի մասն անխնա օգտագործում է, մյուս մասը թքած ունի Հայաստանի խնդիրների վրա, մի մասը զզվանքով կարեկցում է, իսկ երկուսն էլ ակտիվ ծաղրում են։

Դա՞ է ձեր դիվանագիտությունը։

Իսկ դու՛ք, ձերդ գերազանցություններ, այս վիրավոր երկրից կամ փող եք ստանում՝ ոչինչ չանելու, կամ էլ նրա դավաճանության սիմվոլին գովաբանելու համար։ Այնինչ, Արցախի հարցի դիվանագիտական պրավալը և պատերազմը նաև ձե՛ր ուսերին է։ Չասե՛ք, թե դավաճանն էր մեղավոր։ Այդ դեպքում նրան ծառայո՞ղն ով է։

Դիմացի՜ր Հայաստան, ծանր են վերքերդ, բայց դիմացիր»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica