close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրապարակում եմ ինձ հասանելի դարձած նամակը՝ ԱՄՆ-ի ՀՅԴ և ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման. ԱԳՆ-ն գաղտնի է պահել այն առ այսօր. Արմեն Աշոտյան

Քաղաքական

2 Մարտի 2021, 10:43
 Հրապարակում եմ ինձ հասանելի դարձած նամակը՝ ԱՄՆ-ի ՀՅԴ և ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման. ԱԳՆ-ն գաղտնի է պահել այն առ այսօր. Արմեն Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաթուղթ, որն ԱՄՆ-ի ՀՅԴ և ՌԱԿ կառույցների կողմից ուղղվել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանին:

«Հրապարակում եմ ինձ անանուն աղբյուրներից հասանելի դարձած նամակը՝ ԱՄՆ-ի ՀՅԴ եւ ՌԱԿ կառույցների կողմից՝ ընդդեմ Մակունցի դեսպանանշանակման։

Ամերիկայում գործող հայկական ավանդական կուսակցությումները «բռակ» են հանում ցեցը կերած թուրքական արտադրության ուսապարկուհուն՝

«Այս համատեքստում, հատկապես տվյալ ճակատագրական պահին, մենք կտրականապես դեմ ենք Լիլիթ Մակունցի հիվանդախորհուրդ նշանակմանը, ով պառակտիչ քաղաքական կերպար է, չունի պաշտոնական դիվանագիտական փորձառություն....։ Այս նամակով, մենք պահանջում ենք, որ դուք հետ կանչենք նրա առաջադրումը, իսկ իր՝ այդ պաշտոնին անհամատեղելիության մասին մեր մտահոգությունները մենք կհասցնենք նաեւ մեր (ԱՄՆ) կառավարությանը»։

ԱԳՆ-ն գաղտնի է պահել այն առ այսօր»,- գրել է նա՝ կից հրապարակելով փաստաթղթի լուսապատճենը։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica