close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը

Քաղաքական

1 Մարտի 2021, 22:33
 Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը
Մարտի 3-ին՝ ժամը 16։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը։
 
Այս մասին հանրահավաքի ավարտին հայտարարեց Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
 
«Բանակի և Հանրապետության նախագահի վրա շարունակվում են ճնշումները։ Մեր աջակցությունը շատ կարևոր է։
 
Մեր ներկայությամբ, վճռականությամբ, պինդ կանգնելով հասնում ենք արդյունքի։ Բաղրամյան պողոտան մեր պայքարի հրապարակն է, սա մեր տունն է, խրամատը։ Եկեք պայմանավորվենք, որ այս հրապարակը կազատենք այն դեպքում, երբ այս դավաճանին հեռացնենք։ Սա այն խրամատն է, որը պետք է ամուր պահենք։ Այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վերջ»,-հայտարարեց Սաղաթելյանը։
 
Վաղը կշարունակվեն բողոքի և անհնազանդության ակցիաները։
 

Հայրենիքի փրկության շարժում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica