close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մեր կորցրած տղերքին, Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու․ Սաղաթելյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 21:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մեր կորցրած տղերքին, Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու․ Սաղաթելյան

Այս հրապարակը մեկ անգամ ևս հայտարարում ենք «պայքարի հրապարակ», այստեղից սկսվելու է Հայաստանի ազատագրումը այս թուրքերից՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի ԱԺ շենքում տեղի է ունենալու կառավարության անդամների հետ հարց ու պատասխան, որին, ըստ օրենքի, պետք է վարչապետը ներկայանա։ Պայմանավորվեցին՝ այդ նույն ժամին ԱԺ դիմաց՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաք անցկացնել։

«Չորեքշաբթի՝ ժամը 16։00-ին, բոլորս հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում, որ մեր ձայնը հասցնենք այս խորհրդարանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև ընդգծեց, որ վաղը ևս շարունակվելու են բողոքի, անհնազանդության ակցիաները, քանի որ ՀՀ նախագահի և բանակի վրա շարունակվում են ճնշումները, և ժողովրդի ամեն օրվա աջակցությունը շատ կարևոր ու անհրաժեշտ է արդյունքի հասնելու համար։

«Քիչ առաջ գերագույն-գլխավոր խելագարը այն մյուս հրապարակում հայտարարել է, որ ինքը ներողություն է խնդրում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ժողովրդից՝ իր գործած բոլոր սխալների համար։ Եկեք շատ հստակ ասենք՝ Նիկո՛լ, ներողությունը շատ քիչ է, ներողությունով մենք մեր կորցրած տղերքին հետ չենք բերելու, ներողությունով Շուշին ու Հադրութը հետ չենք բերելու, մենք ներողությունով չենք բավարարվելու՝ դու պետք է հեռանաս և վե՛րջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր երթ չարեց նաև սադրանքների չտրվելու համար։

«Այսօր դուք մեկ անգամ ևս ապացուցեցիք, որ մենք գնալով շատանում ենք։ Այսօր այս հրապարակ մարդիկ եկել էին իրենց կամքով, որևէ մեկին չէին համոզել, չէին կաշառել, չէին ստիպել, մարդիկ գիտակցելով, որ մեր երկիրը վտանգի մեջ է, եկել են՝ կանգնել են պետության կողքին, բանակի կողքին։ Եվ ուրեմն՝ ազգ-բանակ-հաղթանակ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Բաղրամյան պողոտան շարունակում է մնալ հայ ժողովրդի պայքարի հրապարկը, և այն կազատեն միայն դավաճանին հեռացնելու դեպքում։

«Այս հրապարակը նաև խրամատ է, որը պետք է պինդ պահել․ այստեղից է թելադրվում Հայաստանի քաղաքական օրակարգը։ Այս մարդիկ են թելադրելու Հայաստանի քաղաքական օրակարգը, Նիկոլը գոյություն չունի և վե՛րջ»,-ասաց Սաղաթելյանը։

Ապա հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր՝ աջակցությոնը հայտնելու նրան, ասելու,  որ նախագահի ինստիտուտի կողքին են։

«Այսպես պինդ, ամուր, հետևողական պետք է գնանք առաջ և հեռացնենք այս դավաճանին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica