close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը

Քաղաքական

1 Մարտի 2021, 19:45
 Էստոնացի հինգ պատգամավորներ կարևորել են հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը

Էստոնիայի խորհրդարանի (Ռիիգիկոգու) Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամները հայտարարություն են տարածել՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ և կարևորել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: Այս մասին տեղեկանում ենք Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից:

«Էստոնիայի խորհրդարանում Հայաստանի բարեկամության խմբի անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում հայ ժողովրդին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած կոտորածների կապակցությամբ, որի ընթացքում սպանվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները խորը համոզմունք են հայտնել առ այն, որ բռնությունը խնդիրների լուծում չի բերում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով և դիվանագիտական միջոցներով:

Նրանք առաջընթաց արձանագրելու համար կարևորել են հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես՝ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձը: «Մարդասիրական խնդիրների լուծումը, ինչպես նաև թշնամական հռետորաբանությունից ձեռնպահ մնալը առաջին, բայց անհրաժեշտ քայլերն են Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության և խաղաղության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,- շեշտել են հայտարարության հեղինակները՝ Ռայվո Տամմը, Միխայիլ Լոտմանը, Մատի Ռայդման, Թարմո Կրուսիմյեն և Պոլ Պուուստուսմաան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica