close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձեվավորվել է փաստաբանների խումբ

Քաղաքական

1 Մարտի 2021, 19:30
 Հավաքներին մասնակցելու հարկադրանքի ենթարկվող աշխատողներին իրավաբանական օգնություն տրամադրելու համար ձեվավորվել է փաստաբանների խումբ

Հաշվի առնելով հանրային տիրույթում առկա լայնածավալ տեղեկությունները առանձին գործատուների, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից աշխատողներին հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ, որոնք ուղեկցվում են նաև աշխատանքից ազատելու սպառնալիքներով, ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ նշված աշխատողներին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով:

Փաստաբանների պալատն ընդգծում է, որ աշխատողին որևէ եղանակով հավաքների մասնակցելուն հարկադրելը հակաօրինական է:

Փաստաբանների խմբի հետ կապ հաստատելու համար շահառու աշխատողները կարող են դիմել փաստաբանների խմբի աշխատանքները համակարգող, փաստաբան Գևորգ Մկրտչյանին (077-00-77-92):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica