close
Եղանակը Երևանում
14 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան եւ քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 18:23
 Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան եւ քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան

Մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից տարբեր պատճառներով դժվարություն ունեին անցնող օրերին մասնակցել մեր հանրահավաքներին, այսօր գտել են շատ հարմար լուծում. Նրանք պետական փողերով իշխանության փողերով անվճար  հասել են Երեւան, եւ հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցել հողատուի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետեւ հասկանում են, որ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ բանակի բարձրագույն հրամանտարության: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի սկզբում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

Նա հավելեց, որ հանրահվաքը 15 րոպե ուշացնում են, որ մարդիկ կարողանան հասցնել գալ:

Նշենք, որ այսօր տարբեր մարզերից մարդկանց են բերել Երեւան, որպեսզի նրանք մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին եւ երթին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica