close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք, որ 2018-ին իդեալներ ունեիք, չե՞ք տեսնում՝ ինչ եղան ձեր հույսերն ու իղձերը. Արթուր Խաչատրյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 16:11
 Դուք, որ 2018-ին իդեալներ ունեիք, չե՞ք տեսնում՝ ինչ եղան ձեր հույսերն ու իղձերը. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.

«Դե եկեք, եղբայրներ, մենք միանանք,
Միասնությամբ մենք անպարտ ենք...
 
Սիրելի հայրենակիցներ, այսօր կրավորական դիրք գրավելը, «չեզոքություն» պահպանելը հավասարազոր է Հայաստանի Արցախյան հատվածի մեծ մասի ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի հետ համակերպվելուն, մեր Հայրենիքում բռնատիրության հաստատմանը նպաստելուն: Այսօր Հայաստանում իշխանության հարց չի լուծվում: Այսօր լուծվում է մեր պետականության հարցը, Արցախի լինել չլինելու հարցը, մեր ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների հարցը, հասարակության համերաշխության ու հայկական միասնականության հարցը: Վարչական ռեսուրսի բռի կիրառումից հետո, դուք դեռ հավատու՞մ եք, որ այս հանցախումբը կարող է արդար ընտրություններ կազմակերպել: Ու՞մ կամ ինչի՞ վրա եք հույսներդ դրել:
 
Կապիտուլյանտ բռնակալը պետք է հեռանա, որ Հայաստանը կարողանա իր կքված մեջքն ուղղել: Պետք է հեռանա օր առաջ: Տեսե՛ք թե միայն վերջին շաբաթվա ընթացքում ինչքան փորձանք բերեց ազգի գլխին: Անթաթույց բռնության կոչ արեց ու բռնություն կիրառեց, հաջողացրեց հարաբերություններն էլ ավելի փչացնել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Եվրամիության հետ, հանդգնեց դեմ գնալ ու իր դեմ տրամադրել մեր ազգի ու պետականության միակ ապահովողի՝ բանակի դեմ: Միթե՞ այդ մարդը, արկածախնդիր ստախոսների այդ խմբակը պիտի շարունակի իր հանցավոր ընթացքը, պիտի շարունակի քանդել մեր երկիրը:
 
Վարչական ու գործատուի սպառնալիքի տակ հանրահավաքի եկողներ, ընդվզեք կեղեքիչների դեմ, մի թույլատրեք, որ նրանք բռնանան ձեր կամքի վրա: Դուք, որ 2018-ին իդեալներ ունեիք, չե՞ք տեսնում ինչ եղան ձեր հույսերն ու իղձերը: Ինչի դեմ, որ պայքարում էիք չի վերացել, ընդհակառակը՝ այսօր տասնապատիկ ուժով ձեր դեմ է օգտագործվում: Նա ձեզ տանում է բախման, որպեսզի իր ամբիցիաներին հագուրդ տա: Նա մնացել է միայնակ: Նրա դեմ են զինվորականությունը, հոգևորականությունը, մտավորականությունը: Նա չի կարող ձեզ այլևս պարտադրել անել մի բան, ինչին դուք դեմ եք:
 
Հայրենակիցներ, որ դեռ նիկոլին փրկիչ եք համարում: Հասկանում եմ, որ դժվար է ընդունել, որ համարյա երեք տարի առաջ հավատացել եք կեղծ մարգարեին: Քաջություն գտեք ընդունել դա: Դուք, որ դեռ նրան ձեր վարչապետն եք համարում, մի պահ պատկերացրեք ինչ է դա ուզում, ում դեմ է պայքարում. բանակի, եկեղեցու, մտավորականության, ազգային արժեքների ու ավանդույթների դեմ: Ազգային հպարտություն Լևոն Արոնյանը Հայաստանից գնում է, իսկ ինչ որ տրանսգենդերի մասին կինո են նկարում: Նա, ով կործանման եզրին հասցրեց Արցախը, կործանման է տանում նաև Հայաստանը: Մի՞թե նրա խոստումներից գոնե մեկն իրականացավ: Խոստանում էր երջանկություն, բարեկեցություն, խաղաղություն... Ստացա՞ք: Այսօր մարտի 1-ն է, մեր պատմության սև էջերից մեկը: Թույլ մի տվեք, որ այն կրկնվի, թույլ մի տվեք, որ ձեզ ձեր եղբայրների, քույրերի, հայրերի ու մայրերի դեմ տանեն:
 
Այսօր ձեզ սպառնում են «նախկիններով»: Ինչպե՞ս պետք է նախկինները ետ վերադառնան, եթե դուք չուզեք: Կլինեն ընտրություններ, քվեարկեք ձեր նախընտրելի ուժի օգտին: Ինքը նախկիններով է վախեցնում, բայց իրեն նախկիններով է շրջապատում, նախկին բարքերով է առաջնորդվում:
 
Հասկանում եմ, որ հիասթափված եք, հասկանում եմ, որ զայրացած եք, հասկանում եմ, որ չեք ուզում ձեր հույսի վերջին պատառիկները կործանեք, բայց միթե՞ չեք տեսնում մեզ բոլորիս ինչ է սպասում: Մի տրվեք թշնամանքի կոչերին, մի խաբվեք կրկին, միացեք ձեր պայքարող քույրերին ու եղբայրներին և մենք հայրենիքը համատեղ ջանքերով փրկելու հնարավորություն կստանանք: Թող այսօրը դառնա ազգային միասնության ու հանրային համերաշխության օր, թող այլևս երբեք հայը հայի վրա ձեռք չբարձրացնի ու թող էլ ոչ ոք մեզ չբաժանի սևերի ու սպիտակների, հների ու նորերի, հեղափոխականների ու հակահեղափոխականների»:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica