close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօրվա կոչերի իրավունքը դուք չեք վաստակել. միգուցե այն ժամանակ կոչ անեիք վարչապետին, կամ գոնե առաջարկեիք օր առաջ կանգնեցնել պատերազմը. Էլինար Վարդանյանը՝ Անվտանգության խորհրդին

Քաղաքական

1 Մարտի 2021, 16:05
 Այսօրվա կոչերի իրավունքը դուք չեք վաստակել. միգուցե այն ժամանակ կոչ անեիք վարչապետին, կամ գոնե առաջարկեիք օր առաջ կանգնեցնել պատերազմը. Էլինար Վարդանյանը՝ Անվտանգության խորհրդին

Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Սա այն անվտանգության խորհուրդն է, որ պատերազմի սկզբից ի վեր իմանալով, որ երիտասարդներին տանում են անխոսափելի մահվան, ոչինչ չարեց կանխելու այդ ոճրագործությունը. այն անվտանգության խորհուրդն է, որին նախազգուշացնում էին, որ պատերազմը անհապաղ պետք է դադարեցվի, իր մեջ համարձակություն չգտավ քայլեր ձեռնարկելու։ Ձեր անգործության և անպատասխանատու վարքագծի պատճառով էր նաև, որ մենք ունեցանք հսկայական մարդկային և տարածքային կորուստներ։

Միգուցե այն ժամանակ Անվտանգության խորհուրդը կոչ աներ վարչապետին, կամ գոնե առաջարկեր օր առաջ կանգնեցնել պատերազմը։

Այսօրվա կոչերի կամ առաջարկների իրավունքը դուք չեք վաստակել։

2. Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Երկրի կառավարումը գյուղի կլուբի կառավարման մակարդակի իջեցրած վարչապետին ինչ էին զեկուցում առանց զրահաբաճկոն և սաղավարտ տղաներին բայրաքթարների դեմ ուղարկելուց, 44 օր հանրության մոլորեցնելուց, Արցախի և Հայաստանի անվտանգության համակարգը վերջնական փլուզելուց։ Այն ժամանակ փաստերի և տվայլների ինչ համադրություն էր տեղի ունենում։

Ու այս մակարդակով երկրի վարչապետն ու իր շրջապատը երեք տարի է կառավարում են երկիրը։ Սա է իրենց կառավարման որակը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica