Պեսկովը անդրադարձել է Փաշինյանին «Իսկանդերի» վերաբերյալ սխալ զեկուցելու մասին հայտարարությանը
Քաղաքական

Կրեմլը գոհ է Երևանից ստացված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են հաղորդել «Իսկանդեր»-ի խնդրի վերաբերյալ. «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվի»,- ասել է նա։