close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մի ազգ ենք, չպիտի իշխանությունը տանի բախումների․ Արտակ Թովմասյան

Քաղաքական

1 Մարտի 2021, 14:02
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք մի ազգ ենք, չպիտի իշխանությունը տանի բախումների․ Արտակ Թովմասյան

Մենք մի ազգ ենք, չպիտի իշխանությունը տանի բախումների՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց  «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը Խաչերի օրհնության եւ զորակոչիկներին հանձնելու հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում։

Ընդդիմության ու իշխանության այսօրվա հանրահավաքների մասին լրագրողի հարցին ի պատասխան նա նշեց, որ չպետք է գնանք ոչ մի բախման՝ մենք մի ազգ ենք, պետք է լինենք միասնական։

«Մարտի 1-ը շատ սիմվոլիկ օր է՝ գարնան առաջին օրն է։ Գարնան գալու հետ մեծ հույսեր ենք կապում բոլորս։ Ինչպես շատերը հիշում են 13 տարի առաջ կատարված դեպքերը, այդ օրվա դեպքերը հիմնականում կապված են նույնությամբ փողոց դուրս եկած մարդկանց հետ, որոնք դուրս էին եկել ազատության, պատվի համար։ Նույնն այսօր պետք է լինի՝ պատվի, ազատության հետ կապված տրամադրության օր»,-ասաց Արտակ Թովմասյանը։

Նա նշեց, որ երբ սկսել է գործել Հայաստանի Հանրապետությունում, առաջին օրվանից աջակցել է Հայոց բանակի տարբեր միջոցառումներին։

«Մեր երկրում տիրող իրավիճակում ինձ համար մեծ պատիվ էր բանակի կողքին լինելը»,- ասաց նա։

Երկրի ներքաղաքական վիճակի մասին Թովմասյանն ասաց՝ գոյություն ունի իշխանություն եւ գոյություն ունի պետականություն, և ինքը միշտ կանգնած է եղել պետության, ազգի, պետականության համար։

«Իշխանությունները գալիս ու գնում են, բայց պետությունը եւ մեր ազգը մնում է։ Եկեղեցին հիմնասյուներից հիմնականն է։ Մեր հիմնական կողմնացույցը պետք է լինի եկեղեցին եւ բանակը։ Այսօր ինքներս տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Ես կանգնած եմ թե՛ բանակի, թե՛ եկեղեցու կողքը։ Նույնը խորհուրդ կտամ մեր համախոհներին, մեր ժողովրդին, որ կանգնեն բանակի ու եկեղեցու կողքը։ Իշխանությունը ժամանակավոր է. շփոթվել են, խառնվել են չեն կարողանում հասկանալ, բայց դա հիմնական ուղեցույցներից մեկն է, որով մենք պիտի ուղղորդվենք։ Մեր ազգի հիմնական տանողը եկեղեցին է։ Եթե թշնամին ուզել է մեզ ոչնչացնել կամ թուլացնել, նա հարձակվել է եկեղեցու վրա»,-ասաց Արտակ Թովմասյանը։

Նա նշեց, որ, քանի որ իրավիճակը սրված է, հասկանում են, որ կարող են լինել տարբեր պրովակացիներ, և հորդորեց ժողովրդին ոչ մի պրովակացիայի չգնալ, լինել համախմբված և հավաքվել Բաղրամյան պողոտայում:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica