close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան հայտարարել է ընդդեմ «Բայրաքթար»-ի ռուսական ՌԷՊ-ի «անարդյունավետության» մասին

Տարածաշրջան

1 Մարտի 2021, 16:35
 Թուրքիան հայտարարել է ընդդեմ «Բայրաքթար»-ի ռուսական ՌԷՊ-ի «անարդյունավետության» մասին

Baykar-ի գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի (РЭБ - Радиоэлектронная борьба)՝ Bayraktar TB2 հարձակողական անօդաչուներին դիմակայելու  «անկարողության» մասին: Այս մասին նա պատմել է լրագրող Իբրահիմ Հասքոլլղլուին:

«Ռուսական էլեկտրոնային պատերազմի համակարգերը չէին կարող նույնիսկ մեկ ժամով կանգնեցնել Bayraktar TB2- ը»,- ասել է  Հալուք Բայրաքթարը:

Baykar-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ ընկերությունը մշակել է ՌԷՊ–ից անօդաչու թռչող սարքի պաշտպանության համակարգ, ուստի այն «միշտ օդում կլինի»:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանն ունի արդյունավետ սարքավորում թուրքական անօդաչու ինքնաթիռների դեմ պայքարելու համար: Այս միջոցներից մեկը Tor-M2KM զենիթահրթիռային համակարգերն են: Դրանք միաժամանակ հայտնաբերում են 48 թիրախ, հետևում 10-ին և խփում 4-ը: Փորձագետները նշում են, որ Bayraktar TB2-ը «գոյատևելու շանս չունի, եթե հայտնվում է հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի տիրույթում»:

ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Գերազանցության համատեղ կենտրոնի զեկույցում նշվում է նաև, որ ռուսական «Պանցիր-Ս 1» զենիթահրթիռային և հրանոթային համակարգերը իդեալական միջոց են ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար: Նման զենքերը «աճող սպառնալիք են ՆԱՏՕ-ի համար», ուստի դրանք պետք է չեզոքացվեն նախքան մարտական գործողություններ սկսելը: Բաց աղբյուրներից հայտնի է, որ Սիրիայում և Լիբիայում մարտական կիրառման ընթացքում «Պանցիր-Ս 1» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը ոչնչացրել են ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարքեր և զանազան հրթիռներ, այդ թվում`թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր, իսրայելական Heron մեքենաներ, առնվազն մեկ ամերիկյան RQ- 21A Integrator և երկու MQ-9A Predator:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica