close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը պահպանում է երկրորդ տեղը Թուրքիային գազ մատակարարողների ցուցակում. 2020-ին արտահանումն ավելացել է 20,5% -ով

Տարածաշրջան

1 Մարտի 2021, 15:34
 Ադրբեջանը պահպանում է  երկրորդ տեղը Թուրքիային գազ մատակարարողների ցուցակում. 2020-ին արտահանումն ավելացել է 20,5% -ով

2020 թվականին Ադրբեջանը «Շահ Դենիզ» հանքավայրից Թուրքիա է արտահանել 11 միլիարդ 547,99 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 20,5 տոկոսով ավելի է, քան 2019-ին․ նշված է Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդի (EPDK) տվյալներում:

Խորհրդի տվյալներով՝ դեկտեմբերին Թուրքիա է մատակարարվել 1 միլիարդ 102.36 միլիոն խորանարդ մետր ադրբեջանական գազ, որը կազմել է Թուրքիա գազի մատակարարման ընդհանուր ծավալի 17,61% -ը (աճը՝ 18,94 տոկոսով՝ 2019 թվականի դեկտեմբերի համեմատ)։

2020-ի դեկտեմբերին Ադրբեջանը պահպանել է երկրորդ տեղը Թուրքիային գազ մատակարարողների ցուցակում: Առաջին տեղում Ռուսաստանն էր, որին բաժին էր ընկնում ամբողջ մատակարարումների 47.10% -ը, երրորդում`Իրանը (3.08%), չորրորդում` ԱՄՆ-ը (8.74%):

Ըստ EPDK-ի՝ 2020-ի մարտին Ադրբեջանը զբաղեցրել է առաջին դիրքը և պահպանել այն մինչև հուլիս, իսկ օգոստոսից կրկին տեղափոխվել երկրորդ տեղ:

Ադրբեջանական գազը Թուրքիային մատակարարվում է միայն «Շահ Դենիզ» հանքավայրից:

«Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման պայմանագիրը ստորագրվել է Բաքվում 1996 թվականի հունիսի 4-ին, որը Միլի մեջլիսը վավերացրել է նույն տարվա հոկտեմբերի 17-ին: Նախագծի մասնակիցներն են՝ BP (օպերատոր, 28,8%), Petronas (15,5%), SOCAR (16,7%), LUKOIL (10%), NICO (10%), TPAO (19%):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica