close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում թուրքամետ լոբբիստը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ. Mediaport

Քաղաքական

1 Մարտի 2021, 12:03
 Երևանում թուրքամետ լոբբիստը հանդիպել է «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ. Mediaport

Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է, որ թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է: Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ Երևանի հյուրանոցներից մեկում:

Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ:

Տելեգրամյան ալիքը նշում է՝ հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող վերջին հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ դրանք ուղղորդվում են՝ Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ, որտեղ առանցքային դերակատարում ունի Օզարարատը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica