close
Եղանակը Երևանում
12 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի հրաժարվելը բանակցություններից հիասթափեցնող է Սպիտակ տան համար

Աշխարհ

1 Մարտի 2021, 12:31
 Իրանի  հրաժարվելը բանակցություններից հիասթափեցնող է Սպիտակ տան համար

Սպիտակ տունը հիասթափություն է հայտնել Իրանի՝ ոչ պաշտոնական հանդիպումից հրաժարվելու կապակցությամբ և մտադիր է քննարկել 5 + 1 ձևաչափով գործընկերների հետագա գործողությունները. հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի:

Պարբերականի զրուցակիցն ասել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է վերադառնալ կառուցողական դիվանագիտության՝ պարտավորությունների փոխադարձ կատարումն ապահովելու համար»:

«Մենք կքննարկենք 5 + 1 գործընկերների հետ առաջընթացի լավագույն ճանապարհը»,- ասել է նա:

The Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան երկու բարձրաստիճան դիվանագետների, կիրակի հաղորդել է, որ Իրանը մերժել է առաջիկա շաբաթների ընթացքում միջուկային գործարքի վերաբերյալ ուղղակի բանակցություններ վարելու՝ ԵՄ-ԱՄՆ առաջարկը: Եվրահանձնաժողովը ավելի վաղ հաստատել էր, որ եվրոպական դիվանագիտությունն աշխատում է ԱՄՆ ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպում գումարելու ուղղությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica