close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 21:48
 Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան

Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ... Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև 2018-ի ապրիլն էր) ունեցած գուցեև քիչ, բայց էական ձեռքբերումները տեսնում և զգում էի, ապա այսօր արդեն համոզված եմ, որ այդ ամենն անդառնալիորեն օր-օրի վերջանականապես կորսվում է... Կորսվում է ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում ...

Հ.գ.- Այդպես ես մեկ էլ մտածում էի 33 տարի առաջ՝ այն օրը, երբ համայնավարական իշխանապետության հանցավոր թողտվությամբ և միջազգային հանրության անդրշրիմյան լռություն հիշեցնող չեզոքության պայմաններում Սումգայիթում մարդկանց սպանում էին միայն ու միայն այն բանի համար, որ նրանք ՀԱՅ են... Երեկվա և այսօրվա կատարվածի միջև, գրեթե, տարբերություն չկա, իսկ, եթե անգամ կա, ապա տարբերությունը կայանում է նրանում, որ մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի...»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica