close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրական կարգը բազմիցս տապալած իշխանության փոխմարզպետը խոսում է սահմանադրական կարգից. ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչ

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 17:45
 Սահմանադրական կարգը բազմիցս տապալած իշխանության փոխմարզպետը խոսում է սահմանադրական կարգից. ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչ

ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Դավիթ Սեխլեյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևալ գրառումն է արել. «Զինված հեղաշրջում կամ սահմանադրական կարգի տապալում թույլ չենք տա!!! Ուստի վաղը բոլորս միասին կլինենք հրապարակում»։
 
2018 թվականին սահմանադրական կարգը տապալելով իշխանության եկած և արդեն երեք տարի նույն գործընթացը շարունակող քաղաքական ուժի ներկայացուցիչը խոսում է սահմանադրական կարգից։
 
Խելքի աշեցեք...
 
Պարոնայք, դուք վաղուց իրականությունից կտրվել եք։ ՀՀ-ի քաղաքացիների արդար պահանջը մի փորձեք այլ հարթություն տանել։ Հազարավոր քաղաքացիների պայքարն արդար է և համոզված եղեք ավարտվելու է հաղթանակով։ Իսկ ազգադավ իշխանությանը դուք ինձանից լավ գիտեք ինչ է սպասվում։
 
Առանց դավաճանների ՀԱՅԱՍՏԱՆ...»:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica