close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար թուրքական ԶԼՄ-ներ են գալիս․ Wargonzo

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 16:57
 Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու համար թուրքական ԶԼՄ-ներ են գալիս․ Wargonzo

Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում կայանալիք հանրահավաքը։ Մասնավորապես, խոսքը գնում է թուրքական TRT-ի մասին, որի լրագրողներն այս պահին լուսաբանում են նաև հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է  հանրահավաք անել ի աջակցություն իրեն՝ կապված ԶՈւ Գլխավոր շտաբի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարության։

Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի կառավարական շրջանակներից ստացել է համաձայնություն։ Միայն թե այցն անհրաժեշտ էր համաձայնեցնել նաև ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել Հայաստանի սահմանների և ռազմավարական օբյեկտների պահպանության համար։ Բայց, ըստ Wargonzo-ի տեղեկությունների, ռուսական կողմը չի համաձայնել թուրքական մամուլի՝ Վրաստանի տարածքով Հայաստան գալուն։

Հիշեցնենք, որ Wargonzo-ի ներկայացուցիչ Սեմյոն Պեգովը ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը լուսաբանում էր հայկական կողմից։ Նա տիրապետում է բավականին մեծ ու հավաստի աղբյուրների նաև Թուրքիայում և այլ երկրներում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica