close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն հասկանո՞ւմ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը․ այս գործընթացի վերջնակետում մենք կա՛մ բանակ ենք ունենալու, կա՛մ դավաճան վարչապետ․ քաղաքագետ

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 16:38
 ԱԱԾ-ն հասկանո՞ւմ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը․ այս գործընթացի վերջնակետում մենք կա՛մ բանակ ենք ունենալու, կա՛մ դավաճան վարչապետ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը գրում է. 

«Դավաճանի իշխանությունը կարող է անտեսել ընդդիմադիր գործիչների բոլոր փաստարկները։ Այդ իշխանությունը կարող է անտեսել տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական բոլոր քննադատությունները։ Նրանք նույնիսկ կարող են անտեսել իրենց դեմ ելած ժողովրդի կարծիքը։ Իրենք գրեթե երեք տարի այդ են արել։ Բայց ինչպես… Ինչպե՞ս է հնարավորել անտեսել Բանակի դիրքորոշումը։

Ինձ թվում է՝ մենք որպես ժողովուրդ, լիարժեք չենք գիտակցում, թե երկրում ինչ է կատարվում։ Այս իրավիճակում Նիկոլը իրեն կարող է թույլ տալ հանրահավաք անել, մարդ բռնել և այլն։ Բայց ախր մենք.. Հասկանու՞մ ենք, որ այս գործընթացի վերջնակետում մենք կա՛մ Բանակ ենք ունենալու, կա՛մ դավաճան վարչապետ։ Երկուսն իրար հետ այլևս մեկտեղելի չեն։

Լավ, եկեք դեռ հանգիստ թողնենք ժողովրդի լայն շրջանակները։ ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը։ Իսկ Ոստիկանությո՞ւնը։ Վստահ եմ՝ գիտեն։ Բոլորից լավ գիտեն։ Մնում է պարզել, թե ինչու՞ են հանդուրժում այդ ամենը։

P.S. Ի դեպ, տարօրինակ է՝ վաղը հանրահավաք անելու մասին դավաճանի հայտարարությունից արդեն գրեթե մեկ օր է անցել, իսկ Էրդողանն ու Չավուշօղլուն դեռ չեն ողջունել իր այդ նախաձեռնությունը»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica