close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կա՛մ մարդ ես բերում միտինգի կա՛մ ցտեսություն․ առողջապահության փոխնախարարը խառնվել է իրար. yerevan.today

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 15:51
 Կա՛մ մարդ ես բերում միտինգի կա՛մ ցտեսություն․ առողջապահության փոխնախարարը խառնվել է իրար. yerevan.today

Այսօր՝ կիրակի օրով, առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ժամը 15։00-ին ժողով է անում։ Նրա վրա պլան է դրված ապահովել բժիշկների մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած մարտիմեկյան հանրահավաք-երթին։ Այս մասին գրում է  yerevan.today-ը:

Նրանց ասվելու է, որ այս երթին բժիշկների հավուր պատշաճի մասնակցությունից է կախված նրա հետագա պաշտոնավարումը և ստիպված է լինելու կաշվից դուրս գալ գլխաքանակ ապահովելու համար։ Այս ամենը դժվար է կազմակերպելը, քանի որ հայտնի է, որ բազմաթիվ բժիշկներ նախապես հայտարարությամբ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ոլորտում ընդանհրապես տանել չեն կարողանում այս իշխանություններին։

Արտյոմ Սարգսյանը անփոխարինելի չէ և ցանկացած պահի կարող են հանել գործից, ու նա լավ գիտի, որ իր ճակատագիրը այդ գլխացավանք միտինգից է կախված։ Եթե, օրինակ, ատամնատեխնիկը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի օգնական, գառնարածը խոշորացված համայնքի ղեկավար կամ անգամ կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի անունը սխալ սովորածը, V-ն 5-ից չտարբերողը առողջապահության նախարար, ուրեմն շատ հանգիստ կերպով կարող է Արտյոմ Սմբատյանին փոխարինել որևէ գազալցակայանի աշխատակից մեկը։ Ի՞նչ տարբերություն, թե որ ոլորտում պրոֆեսիոնալիզմ ունի։

Այս գործընթածը միակը չէ, բոլոր գերատեսչություններին է ասվել ապահովել գլխաքանակ, քանի որ դա Փաշինյանի հրամանն է, իսկ իրականում՝ կապրիզը։ Նա ցանկանում է ցույց տալ, որ իրեն սատարող դեռ մնացել է երկրում։ Իսկ վերջին անգամվա խայտառակ քիչ մարդաքանակը, հրապարակում, հանրության շրջանում հակառակ էֆեկտն ունեցավ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica