close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում

Քաղաքական

28 Փետրվարի 2021, 15:18
 ՈՒՂԻՂ. Հիշատակի եւ զորակցության հավաք Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտան տեղի է ունենում հիշատակի եւ զորակցության հանրահավաք: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ փակ է Բաղրամյանի պողոտան: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները վրաններ են տեղադրել եւ գիշերում են պողոտայում:

Հիշեցնենք, որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կտրուկ սրվեց, երբ Նիկոլ Փաշինյանը, չհանդուրժելով ռուսական արտադրության «Իսկանդերի» արդյունավետությունը կասկածի տակ դնող իր հայտարարության հետ Տիրան Խաչատրյանի անհամաձայնությունը, փետրվարի 24-ի երեկոյան հեռացրեց նրան ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Սա վերջնականապես լցրեց բանակի հրամկազմի համբերության բաժակը. առավոտյան  գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը՝ ընդգծելով, որ վարչապետը որոշումը կայացրել է առանց Հայաստանի ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica