close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Մինասյան

Քաղաքական

27 Փետրվարի 2021, 21:13
 Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս․ Մինասյան
Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես մտածում էի, որ բոլորի դիմակներն արդեն պատռված են, իսկ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է։ Բայց արի ու տես, որ սխալվեցի։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
 
«Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս։ Մարդկանց քանակը փողոցում դրա ապացույցն է։ Ամեն ինչ կորած չէ, կա արժանապատվություն, դեռ կա պետություն, որը պաշտպանում է ժողովրդին և ժողովրդի հետ է։ Եվ պետությունն ու ժողովուրդը միասին կարող են լինել։
 
Ես չգիտեմ, թե ինչու այդպես որոշեց նախագահը, քանզի գիտեմ այն ահռելի ճնշումները, որ կազմակերպել էր ու գործադրում էր վիժվածքն իր դեմ: Ասում են՝ որոշման գլխավոր պատճառը եղել է իր երեկվա հանդիպումը բարձրաստիճան սպայական կազմի հետ։

Նրանք պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ։

Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ճշմարտության պահը։ Արմեն Սարգսյանի մոտ, հավանաբար, դա եղել է երեկ։ Հուսով եմ՝ այսօրվա որոշումը կլինի ոչ թե մեկ էպիզոդ, այլ մեկնակետ, որից կսկսվի վիժվածքին իշխանությունից վտարելու գործընթացը. երկիրը փրկելու նոր սկիզբը: Այսօր նախագահի որոշման արդյունքում ավելացած հավատը դրա վկայությունն է», - գրել է Մինասյանը:
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica