Եվս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
27 Փետրվարի 2021, 14:28

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի մտահոգություններին և պահանջներին արձագանքել են մեծ թվով գործող և պահեստազորում գտնվող զինվորականներ, գեներալներ։ Սա առաջին հերթին խոսում է իրադրության ծայրահեղ ծանր վիճակի մասին, Facebook-ում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Որոշակի առանձնահատկություններով պայմանավորված, այս պահին նպատակահարմար չեմ համարում, որպեսզի Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությունը ևս իր դիրքորոշումը հանրայնացնի։ Նման պահանջ դնելը, շեշտում եմ՝ այս պահին, ճիշտ չեմ համարում։ Չնայած ամեն ինչ պարզից էլ պարզ է։
Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի։
Ոչ թե նրա համար, որ դա կարող է կտրուկ իրավիճակ փոխել, այլ որ նրանց կարծիքի արտահայտում կամ չարտահայտումը (շրջանցումը), կարող է նոր հարցադրումներ առաջ բերել։
Ջալալ Հարությունյանի դեպքում՝ պատերազմական գործողությունների համատեքստում, իսկ Արտակ Դավթյանի՝ 2018-2020 թվականների ընթացքում, բանակի ներսում տեղի ունեցած գործընթացների։
Գլխավոր շտաբի հայտարարությունը զուտ անձի կամ անձանց դեմ ուղղված վերաբերմունք չէ, համակրանքի հարց չէ․ խորքային առումով այն առաջին հերթին ընդգծում է պետական կառավարման համակարգի, պետական ինստիտուտների քայքայված լինելը, զինված ուժերը փլուզման տանելու փորձերը և անվտանգության համակարգում առկա տագնապային սպառնալիքները։
Եվ վերջապես, ԳՇ հայտարարությունը ահազանգ էր այն մասին, որ գործող վարչապետն ու իր կառավարությունն այս ծանր իրադրության պայմաններում ի վիճակի չեն գնալու անհրաժեշտ փոփոխությունների, վերափոխումների, լուծումների, իսկ դա պարզ ասած հղի է պետականության ամբողջական տապալման», - գրել է Տիգրան Աբրահամյանը։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
18 Ապրիլի 2021, 10:50
18 Ապրիլի 2021, 14:05
18 Ապրիլի 2021, 11:17
18 Ապրիլի 2021, 11:08
18 Ապրիլի 2021, 16:58
18 Ապրիլի 2021, 10:14
18 Ապրիլի 2021, 17:45
18 Ապրիլի 2021, 15:36
18 Ապրիլի 2021, 10:45
18 Ապրիլի 2021, 17:33
18 Ապրիլի 2021, 13:43
18 Ապրիլի 2021, 12:00
13 Ապրիլի 2021, 19:07
13 Ապրիլի 2021, 20:46
12 Ապրիլի 2021, 12:04
15 Ապրիլի 2021, 12:29
11 Ապրիլի 2021, 11:40
11 Ապրիլի 2021, 16:10
11 Ապրիլի 2021, 22:07
13 Ապրիլի 2021, 14:14
12 Ապրիլի 2021, 23:40
16 Ապրիլի 2021, 18:40
13 Ապրիլի 2021, 23:32
14 Ապրիլի 2021, 14:30
21 Մարտի 2021, 16:28
25 Մարտի 2021, 14:24
1 Ապրիլի 2021, 23:42
13 Ապրիլի 2021, 19:07
13 Ապրիլի 2021, 20:46
24 Մարտի 2021, 12:08
10 Ապրիլի 2021, 14:17
12 Ապրիլի 2021, 12:04
18 Մարտի 2021, 09:51
25 Մարտի 2021, 18:13
15 Ապրիլի 2021, 12:29
11 Ապրիլի 2021, 11:40
18 Ապրիլի 2021, 18:00Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
18 Ապրիլի 2021, 12:55Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
31 Մարտի 2021, 20:40Անկարան խաղաղության իմիտացիա է բեմականացում․ Շահան Գանտահ...
17 Ապրիլի 2021, 12:03Ադրբեջանը ԱԳՆ է կանչել երկրում ԵՄ ներկայացուցչին՝ ԵՄ բանա...
18 Մարտի 2021, 16:2430-ից ավելի բեկորները ոտքում՝ պատերազմի մասնակցին չեն տալ...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...