close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ. Էլինար Վարդանյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 21:45
 Պատմական գործի՞չ,  թե՞ պատմական սխալ. Էլինար Վարդանյան

Այս պահին ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանինն է։ Նախագահն ունի քիչ ժամանակ՝ ապացուցելու, որ նա իրապես պահպանում է Սահմանադրությունը։  ԶՈւ գլխավոր Շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկի չստորագրելը նախագահի լիազորությունն է, և նաև պատասխանատվությունը երկրի և հանրության առջև։ Եվ նա պատմական առաքելություն ունի մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում։

Սահմանադրությունը նրան լիազորում է պաշտոնանկ անելու ակտը եռօրյա ժամկետում առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմին, այսինքն՝ այս դեպքում՝ ՀՀ վարչապետին:

Նախագահն ունի այդպիսի առարկությունների համար բավարար հիմքեր, քանի որ առկա ճգնաժամի պայմաններում ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարների, այդ թվում՝Գլխավոր շտաբի պետի և նրա տեղակալների, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաների, հինգ բանակային կորպուսների հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների հայտարարությունից հետո,ԳՇ պետին պաշտոնից ազատելը զուտ կադրային փոփոխություն չէ։ Այն կարող է ունենալ ծայրահեղ ծանր հետևանքներ և,վստահաբար, Արմեն Սարգսյանը դա շատ լավ գիտակցում է։

Չի կարող իրավացիորեն հիմնավորված՝ վարչապետի և կառավարության հրաժարականը պահանջող նախագահը այսօր անվերապահորեն կատարել իրեն դեռևս վարչապետ համարող անձի քաղաքական կամակորությունները։ Այդ դեպքում մի տեսակ անհասկանալի դիսոնանս կարող է առաջանալ Արմեն Սարգսյանի դիրքորոշման և որոշումների միջև։ Չի կարող երկրի նախագահը պասիվություն դրսևորել  իրեն դեռևս վարչապետ համարող անձի քաղաքական ավանտյուրայի պատճառով երկրի կայունությունն ու անվտանգությունը աղետի հասցնելու հետևողական քայլերի պարագայում։

Պարոն Նախագահ, ես, որպես քաղաքացի, խնդրում եմ ուշադիր կարդալ բանակի հրամկազմի հայտարարության մեջ թերևս ամենակարևոր տողը՝ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:»։

Նախագահն ունի երկու օր։ Նա ունի լիազորություն չստորագրելու և չպետք է ստորագրի պաշտոնանկության ակտը։ Վերջին օրերի նրա որոշումները, հանդիպումներն ու գործողություններն ամեն դեպքում թույլ են տալիս ենթադրել, որ նա այս հարցում կցուցաբերի սկզբունքայնություն։ Այսօր երկրի հանդեպ պատասխանատվության, երկրի շահը ամեն ինչից բարձր դասելու պահն է։ Ամեն մարդ իր կյանքում ունենում է ծայրահեղ կարևոր օրեր։ Ամենայն հավանականությամբ՝ սա նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն է։ Մենք ունենք բացառիկ հնարավորություն՝ նախագահի հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել կայունություն։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica