close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտնում են կաբինետ, որտեղ գոյանքը նստած է իր աթոռին և նրա չլվացված օձիքից բռնելով՝ նետում են խուցը․ Սրապիոնյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 18:59
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մտնում են կաբինետ, որտեղ գոյանքը նստած է իր աթոռին և նրա չլվացված օձիքից բռնելով՝ նետում են խուցը․ Սրապիոնյան

Սուսուփուս մտնում են կաբինետ, որտեղ գոյանքը նստած է իր աթոռին և նրա չլվացված օձիքից բռնելով՝ նետում են խուցը, ա՛յ ռազմական հեղաշրջումն այդպես է արվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին՝ Բաղրամյան պողոտայում։

Նա վստահեցրեց, որ իշխանական լրատվամիջոցները տարածում են հերթական մանիպուլյացիան՝ իբր բանակը հեղաշրջում է անում, այնինչ հեղաշրջման մասին բարձրաձայն չեն հայտարարում։

« Նա Հայոց բանակը տարավ՝ պառկեցրեց մարտի դաշտում, ի՛ր մեղքով, երբ ինքը գերագույն-գլխավոր հարամանտար էր․․․ բայց մեղադրել մի ամբողջ բանակի ռազմական հեղաշրջման համար, դա մեծագույն անբարոյականություն է, որովհետև գիտենք հեղաշրջումները ոնց են լինում՝ այդ մասին սպայակազմը խոսում է շշուկով»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Նա նշեց, որ այս դեպքում  բանակի բարձրագույն սպայակազմը քաղաքակիրթ ձևով իր անհանգստությունն է հայտնում իր կործանվող հայրենիքի վերաբերյալ, և այս մարդը նրանց մեղադրում է հեղաշրջում կատարելու համար, և ուզում է ազատել ազնիվ գեներալին իր աշխատանքից, որովհետև դա ամենամեծ վտանգն է՝ ինքը շատ հեռու է ազնվությունից։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica