close
Եղանակը Երևանում
11 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳՇ հայտարարությունը հերթական ապացույցն է, որ 2018-ին իշխանության են եկել անփորձ և անգետ մարդիկ. Արա Նռանյան. Deutsche Welle

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 16:33
 ԳՇ հայտարարությունը հերթական ապացույցն է, որ 2018-ին իշխանության են եկել անփորձ և անգետ մարդիկ. Արա Նռանյան. Deutsche Welle

«Փաշինյանը ձախողեց ամենը, ինչ հնարավոր էր»

Հայ գեներալները միացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պայքարին: Ի՞նչը ծառայեց երկրում ներքաղաքական իրավիճակի սրմանը. գրում է գերմանական հեղինակավոր Deutsche Welle պարբերականը:

Ըստ պարբերականի՝ երկրում ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրումը սկսվել էր ավելի վաղ, երբ հայկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում կառավարության ղեկավարը պատասխանել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն մեղադրանքին, որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ Հայաստանը թշնամու դեմ չի կիրառել ռուսական «Իսկանդեր»-ները:

Այնուհետև պարբերականը ներկայացրել է Փաշինյանի հայտարարությանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի արձագանքը, որի համար նրա՝ աշխատանքից ազատվելը պատճառ հանդիսացավ, որպեսզի բանակը պահանջի Փաշինյանի հրաժարականը։

Քաղաքագետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին անդամ, ՀՅԴ–ական Արա Նռանյանը պարբերականի հետ զրույցում Հայաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը չի համարել ռազմական հեղաշրջման փորձ, ինչպես դա ներկայացնում են իշխանությունները: Նրա կարծիքով՝ գեներալները միացել են միայն կառավարության հրաժարականի պահանջին, որին ավելի վաղ միացել էին հոգևոր առաջնորդները, բազմաթիվ գիտական հաստատություններ, համալսարաններ, ուժային կառույցների պաշտոնաթող ներկայացուցիչներ, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը, Հայաստանի և սփյուռքի բազմաթիվ ազդեցիկ կազմակերպություններ և այլն:

«Գլխավոր շտաբի հայտարարությունը պարզապես հերթական փաստն է առ այն, որ 2018-ին իշխանության եկան գիտելիքների և պետական կառավարման ոլորտում փորձի լիակատար բացակայությամբ մարդիկ , ինչը պետությանը հասցրեց աղետի»,- կարծում է Նռանյանը։

«Վարչապետն ապավինում է ոստիկանությանը, իր խորհրդարանական խմբակցությանը, ինչպես նաև հասարակության մի մասին (հիմնականում՝ սոցիալապես անապահով), բայց որքա՞ն ժամանակ կարող է նստել իր աթոռին՝ մեղադրելով նախկին իշխանություններին իր ձախողումների մեջ, դժվար է ասել»,- նշել է փորձագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica