close
Եղանակը Երևանում
17 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը պարտավոր էր դավաճանին և նրա խմբակին կալանավորելու ցուցում տալ․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 15:53
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազությունը պարտավոր էր դավաճանին և նրա խմբակին կալանավորելու ցուցում տալ․ Արծվիկ Մինասյան

Դատախազությունը պարտավոր էր պետական դավաճանին և նրա խմբակին ձերբակալելու և կալանավորելու ուղիղ ցուցում տալ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ Հայրենիքի փրկության շարժման երթի ժամանակ, որը կանգ առավ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։

«Հայրենակիցներ, մենք Գլխավոր դատախազության շենքի մոտ ենք՝ մի մարմնի, որն ի սկզբանե պարտավոր էր ծառայել ՀՀ-ին, և, իրենց երդմանը համապատասխան, իրականացնել այն գործընթացները, որոնք վերաբերում են պետական դավաճանին, հայրենիքին վնասարարություն տված անձին, հայրենիքը ագրեսիվ պատերազմի մեջ ներքաշելուն, բազմահազար զոհերի պատճառ դարձած անձին և նրա խմբակին՝ ձերբակալելու և կալանավորելու ուղիղ ցուցում տալու համար։  Այս մարմինը առայժմ անգործություն է դրսևորում։ Ավելին, բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները օրենքի կոպտագույն խախտումներով հարթեցնում են»-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ հենց այդ պահին Ավանի դատարանում քննվում է 100-ից ավելի փաստաբանների բողոքը ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության։

«Հետևաբար, դիմում ենք գլխավոր դատախազին, արժանապատիվ դատախազության աշխատակիցներին՝ կատարե՛ք սահմանադրական ձեր պարտականությունը, դուք ոչ թե կառավարության, նրա ղեկավարի աթոռը զավթած անձի, այլ ՀՀ դատախազությունն եք»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica