close
Եղանակը Երևանում
9 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 13:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են․ Վազգեն Մանուկյան

Հայաստանում, իմ գնահատականով, մարդկանց առնվազն 80 տոկոսը դեմ է իշխանությանը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որը Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները երկկողմ փակել են և պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի ու դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։  

«Պլան Ա-ն (Նիկոլ Փաշինյանի հենարանները կոտրելը) իրեն շատ լավ արդարացնում է, որովհետև գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որը չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսինքն, ինքը կորցնում է իր հենարանները, և որևիցե պլան Բ-ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Պլան Բ-ն դա ոչ թե դու՝ ինքդ ես իրականացնում, այլ ժողովուրդը՝ ինքը․ բախում է տեղի ունենում, անհամաձայնություն է տեղի ունենում՝ ինքն իրեն բռնկվում է»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Խոսելով Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքի մասին, Մանուկյանն ասաց, որ հավաքված մարդկանց թվում շատ ոստիկաններ կային, որոնք քաղաքացիական հագուստով էին, և մի քանի շուկայի և օլիգարխի աշխատողներ, որոնց բերել էին այնտեղ։

«Ոչ մի էներգետիկա չկար դրա մեջ, և զարմանալի է, որ վարչապետն ուզում է երթ հավաքի ու այդքան քիչ մարդ է գալիս։ Դա ցույց է տալիս, որ այն կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են, որոնք այս կողմում չեն, բայց այն կողմում էլ չեն՝ իրենց գլուխը պահելու համար համաձայնում են, երբ իրենց պարտադրում են գնալ ինչ-որ տեղ»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ցանկացած մարդու համբերությունից հանել։

«Հիմա ինքն ուզում է անօրինական ձևով աշխատանքից ազատել ՀՀ ԶՈւ ԳՇ պետին, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- ասաց նա։

Ինչ սրացումներ կարող են առաջանալ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի միջև, Վազգեն Մանուկյանը չի կարող կանխագուշակել, բայց վստահ է, որ Հայաստանում իրավիճակ սրողը միշտ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա խոսքով՝ ընդդիմության առաջարկով արտահերթ նիստ գումարելը բոյկոտելը մտնում է իշխանությունների այն «պրիոմչիկների» մեջ, որոնք իրենք միշտ գործածում են ԱԺ-ում։ Մանուկյանը համոզված է, որ եթե ժողովրդի ճնշումը մեծ լինի, նրանք ստիպված կլինեն ընդառաջել։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica