close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ պետդեպարտամենտը խոստովանել է, որ Իրանի վրա ճնշման ռազմավարությունը ձախողվել է

Աշխարհ

26 Փետրվարի 2021, 17:05
 ԱՄՆ պետդեպարտամենտը խոստովանել է, որ Իրանի վրա ճնշման ռազմավարությունը ձախողվել է

Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը չի բերել ցանկալի արդյունքների. ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Ըստ նրա՝ Թեհրանի վրա ճնշման նախնական իմաստը Իրանի իշխանություններին ստիպելն էր համաձայնել  միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի համար առավել բարենպաստ գործարքի:

«Իրականում դա չի հանգեցրել նման բանի: Այսօր Իրանը, Թրամփի վարչակազմի ավարտից հետո, շատ ավելի է մոտեցել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Փրայսը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները կվերադառնան Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (JCPOA) համաձայն ստանձնած պարտավորությունների կատարմանը Իրանի կողմից նմանատիպ քայլերից հետո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica