close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձավոր Արևելքը ցանկանում էր ստեղծել իր սեփական ՆԱՏՕ-ն

Աշխարհ

26 Փետրվարի 2021, 17:37
 Մերձավոր Արևելքը ցանկանում էր ստեղծել իր սեփական ՆԱՏՕ-ն

Իսրայելը բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի նմանակ կառույց ստեղծելու շուրջ: Այս մասին հայտնում է իսրայելական i24NEWS հեռուստաալիքը:

Նշվում է, որ երկրները ցանկանում էին ստեղծել իրենց դաշինքը՝ կապված Իրանից «աճող սպառնալիքի» հետ: Մասնավորապես, խոսքը  իրանական միջուկային ծրագրի և տարածաշրջանում երկրի ազդեցության ընդլայնման մասին է:

Պաշտոնապես Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել: Այնուամենայնիվ, երկրները պահպանում են գաղտնի կապեր և համագործակցում անվտանգության հարցերի շուրջ: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին հաղորդվում էր, որ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այցելել է Սաուդյան Արաբիա, բայց Էր Ռիադը հերքել էր այս տեղեկությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica