close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 13:00-ին՝ հանրահավաք, ապա երթ․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց օրակարգը

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 12:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 13:00-ին՝ հանրահավաք, ապա երթ․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց օրակարգը

Գիշերը ոչ մի սադրանք տեղի չի ունեցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում, որտեղ վրաններում գիշերել են Հայրենիքի փրկության շարժման ցուցարարներ։ Նրանք պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի ու դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։  

«Ամեն ինչը նորմալ է: ԱԺ-ում ժամը 11:00-ին խորհրդի նիստ է, պետք է քննարկնի նաև արտահերթ նիստի հետ կապված հարց:  Ժամը 13:00-ին հանրահավաքի կհավաքվենք, ժողովրդի հետ կխոսենք, ամենայն հավանականությամբ՝  երթ կկազմակերպենք, որից հետո կվերադառնանք այստեղ։ Ժամը 16:00-ին կամ 18:00-ին, հնարավոր է, տեղի ունենա ԱԺ նիստ: Հիմնական հարցը լինելու է ռազմական դրությունը հանելը: Այդ պահանջով են պատգամավորները դիմել ԱԺ՝ արտահերթ նիստ հրավիրելու համար»,- աաց Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման երեկվա հանահավաքից հետո որոշում ընդունվեց վրաններ տեղադրել ու մնալ Ազգային ժողովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, մինչև հասնեն իրենց հիմնական նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica