close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ամբարտավանության, անամոթության և անբարոյականության մաստեր կլաս ցույց տվեց․ Արծվիկ Մինասյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 11:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը ամբարտավանության, անամոթության և անբարոյականության մաստեր կլաս ցույց տվեց․ Արծվիկ Մինասյան

Գլխավոր սադրիչը կրկին ցանկանում էր հայի արյուն թափել Երևանում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը Բաղրամյան պողոտայում, որը Հայրենիքի փրկության շարժման ցուցարարները երկկողմանի փակել են և պահանջում են, որ ԱԺ-ն նիստ գումարի ու դադարեցնի Նիկոլ Փաշինյանի լիազորությունները իբրև վարչապետ։

«Երբ բանակի ղեկավարության հայտարարությունը հրապարակվեց, գործադիր իշխանության ղեկավարը, ոչ ավել, ոչ պակաս, հեղինակազրկեց Հայաստանը, հայոց բանակը, ժողովրդին, հրապարակավ կեղծեց իրավիճակը՝ ասելով, թե իբր ռազմական հեղաշրջման փորձ է»,-նկատեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ դրանից օգտվեցին Թուրքիան և Ադրբեջանը՝ փորձելով իրենց հերթին հեղինակազրկել Հայաստանը:

Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր բախումներ հրահրել, և եթե չլիներ Ազատության հրապարակում հավաքվածների պատասխանատվության բարձր աստիճանը և հայրենիքի անվտանգության գիտակցումը, ապա բախումներն անխուսափելի էին դառնալու:

Մինասյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը, հանրահավաքի ժամանակ արած իր ուղերձներով, ցույց տվեց ամբարտավանության, անամոթության և անբարոյականության մաստեր կլաս, քանի որ ՀՀ ԶՈԻ ԳՇ պետին պաշտոնից ազատման միջնորդություն ներկայացնելուց հետո նրան դիմեց «Օնիկ ջան»-ով:

«Հաստատվել է, որ անհավասար պատերազմ սադրելու, պատերազմը կանխամտածված պարտության տանելու, հայրենիքի զգալի մասը թշնամուն հանձնելու ուղիղ մեղադրանքը հենց Փաշինյանին է ուղղված»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հայ ժողովուրդը, նրա համոզմամբ, հայրենիքի փրկությունն իր համար դարձրել է ապրելակերպ և բողոքը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր հիմնական նպատակին՝ հայրենիքի, պետության, ժողովրդի թիվ մեկ դավաճանի հեռացմանը գործադիր իշխանության՝ իր կառչած աթոռից:

Բանակի և քաղաքական ուժերի միջև գաղտնի բանակցություններ չկան՝ վստահեցրեց Արծվիկ Մինասյանը, բանակն ընդամենը կանգնել է ժողովրդի կողքին և արձանագրել, որ կառավարության ղեկավարը և կառավարությունն ադեկվատ չեն, ինչը նշանակում է, որ նրանց կայացրած ցանկացած որոշում վնաս է հայոց պետական շահին:

Նա նկատեց, որ ԳՇ հայտարարության մեջ նաև ասվում է, որ եթե իշխանությունը որևէ ձևով ուժ գործադրի ժողովրդի դեմ, ապա բանակն իր ամբողջ կազմով փաստացի պետք է արձագանքի դրան:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica