close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ելքեր կան, եւ դրանք բազմազան են. պաշտպանության նախկին փոխնախարար

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 10:28
 Ելքեր կան, եւ դրանք բազմազան են. պաշտպանության նախկին փոխնախարար

Հարգելի բարեկիրթ և մտածելու ընդունակ մարդիկ. Ստացվել է այնպես, որ մեր երկրում հրապարակային առողջ միտքն ու բանական խոսքը գրեթե վերացել է, կամ էլ ուղղակի կորչում է օրվա հայհոյախառը և սկանդալային լրատվական հոսքերում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ կարդում են ոչ թե այս կամ այն խնդրի լուծման մասին առաջարկներ, այլ սկանդալային լուրեր և վիրավորական փոխադարձ արձագանքներ։

Շուրջ երեք տարի իշխանությունները հիմարություններ ու մառազմ են դուրս տալիս, իսկ վերջին պատերազմից հետո նույնիսկ ընդդիմության նյարդերն են տեղիք տվել, և բոլորն անցել են հայհոյախառը, վիրավորական ծաղրուծանակի։

Սա բերել է մի իրավիճակի, որտեղ հրապարակային քաղաքականությունն ամբողջովին արժեզրկվել է։

Սակայն դա չի նշանակում, թե մենք այլևս չպետք է կամ չենք մտածում մեր երկրի ու ժողովրդի ամենացավոտ պրոբլեմների մասին։ Չի նշանակում, որ մեր քաղաքացիները միայնակ են մնացել իրենց հոգսերի հետ, չի նշանակում, թե այլևս Արցախի հիմնահարցը հետին պլանում է։

Ելքեր կան, և դրանք բազմազան են։ Սակայն հավատացեք, որ այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին։ Սրանցից պետք է օր առաջ ազատվել, ինչպես առողջ օրգանիզմն ազատում են թարախապալարից։

Դրանից հետո միայն քաղաքական դաշտը կմաքրվի, կզուլալվի քաղաքական միտքը և վեր կհանվեն ապագայի բոլոր անելիքները։

Ամեն ինչ լավ է լինելու, նորից վերականգնվելու է առողջ քաղաքական բանավեճը, ունենալու ենք լավ կառավարում, հասկանալի և կայուն զարգացում, ապահով և անվտանգ հասարակություն, հարգալից հարաբերություններ, մաքուր լեզվամտածողություն և բարեկիրթ միջավայր։

Մինչ այդ մեր շարքերից պետք է արմատախիլ արվի դավաճանության, նիհիլիզմի, ներքին թշնամանքի ու անհանդուրժողականության աղբյուր հանդիսացող այս չարորակ իշխանությանը։

Մեր ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է, և արժանի չէ այսպիսի խայտառակ իշխանությունների»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica