close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի աբսուրդ հայտարարությունները շարունակվում են․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

26 Փետրվարի 2021, 09:15
 Փաշինյանի աբսուրդ հայտարարությունները շարունակվում են․ «Հրապարակ»

«Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին, Վազգեն Մանուկյանին մեղադրում էր դավաճանության մեջ՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, որ պատերազմի օրերին զանգել է գեներալներին և սպաներին ու ասել, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ապա հերթական աբսուրդ հայտարարությունն արեց, որ այսօր «բարձրաստիճան զինվորականները լքել են իրենց ծառայությունը»։

Փաշինյանի հայտարարությունը շոկ է առաջացրել պաշտպանական գերատեսչությունում․ այդ հայտարարությունից, կարելի է ասել, հինգ րոպե անց ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ սրբագրելով վարչապետի վրիպումը և վստահեցնելով․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը»:

Ուշագրավ է, որ ժամանակին Փաշինյանի թիմակիցները Հրանտ Բագրատյանին անարգանքի սյունին էին գամում այն հայտարարության համար, թե Ալիևի տեղը լիներ, կհարձակվեր Հայաստանի վրա։ Հիմա Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ զինվորականները լքել են իրենց դիրքերը, Ալիև, համեցիր։ Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո», արձագանքեց ԳՇ-ն․ «ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica