close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դու կարդացել ե՞ս այն զինվորականների ցանկը, որոնք պահանջում են քո հրաժարականը. Էդգար Ղազարյան

Քաղաքական

26 Փետրվարի 2021, 01:07
 Դու կարդացել ե՞ս այն զինվորականների ցանկը, որոնք պահանջում են քո հրաժարականը. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց այն ժամանակ, երբ Երևանում տեղակայված խաղաղապահ զորքերի մի քանի շարքային զինծառայողներ դուրս եկան իր դեմ կազմակերպված հանրահավաքին։ Դու կարդացել ե՞ս այն զինվորականների ցանկը, նրանց կոչումներն ու պաշտոնները, որոնք պահանջում են քո հրաժարականը։ Բոլորին պիտի ազատե՞ս աշխատանքից, մնաս մենա՞կ, ու քո Էրատոյի հետ բանակ ու երկիր ղեկավարե՞ս։

Լավ ուրիշ էլ ո՞վ պահանջի քո հրաժարականն այ ողորմելի ստահակ, որ դու հասկանաս, որ կործանել ես մեր երկիրը ու պետք է հեռանաս։ Դու մնացել ես, որ ու՞մ ղեկավարես, եթե նախագահը քեզ չի ընդունում, ոչ մի զինվորական քո հրամանները չի կատարում, վռնդվում ես եկեղեցուց, ոչ մի գիտնական անունդ չի ուզում լսի, ոչ մի արվեստագետ երեսդ չի ուզում տեսնի, ոչ մի գործարար այս երկրի հետ հույսեր չի կապում։ Լավ ուրիշ էլ ի՞նչ պիտի անես դու, որ հասկանաս, որ աղետ ես մեր բոլորի և մեր երկրի գլխին։ Մնացել ես, որ ի՞նչ անես»։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica