close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը. հայտարարություն Արցախից

Քաղաքական

25 Փետրվարի 2021, 15:00
 Պահանջում ենք զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել Բանակի և ժողովրդի պահանջը. հայտարարություն Արցախից

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:

Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը:

Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով  մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ  հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:

Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի  Կենտրոնական կոմիտե

Արցախի Արդարություն կուսակցություն

Արցախի Ժողովրդավարական կուսակցություն

 ք. Ստեփանմակերտ   25.02.2021թ.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica